Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություններ  /  Նորություն

Նորություն

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) միավորում է աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ հայտարարելով Շախմատի համահայկական առաջին մրցաշարի մեկնարկը
ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի, 2020թ. հունիսի 8-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ կմեկնարկի առաջին առցանց Համահայկական շախմատի մրցաշարը՝ միավորելու աշխարհասփյուռ հայ շախմատի սիրահարներին։ Մրցաշարը տեղի կունենա ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթահարթակում հունիսի 8-26-ը: Մասնակցել կարող են 8-18 տարեկան, շախմատային գիտելիքների տարբեր մակարդակներ ունեցող հայ պատանիները:



Գրանցման փուլն արդեն սկսվել է: Առցանց մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.avc-agbu.org կայքում մինչև հունիսի 7-ը: Այդ ընթացքում բոլոր մասնակիցները կարող են միանալ ՀՎՀ-ի վիրտուալ հարթակին և մասնակցել ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացներին, հայ անվանի շախմատիստների հետ առցանց հանդիպումներին, ինչպես նաև լուծել շախմատային խնդիրներ:

Մրցաշարի մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առցանց հանդիպման ընթացքում՝ հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Zoom հարթակում:

Առցանց մրցաշարը բաց է բոլորի համար. կարելի է հետևել խաղերին կամ դառնալ մասնակից: Այն կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով և կհեռարձակվի շախմատային առաջատար կայքերում, այդ թվում՝ «Chess 24» և «Follow Chess»: Մրցաշարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա վկայական, իսկ հաղթողները՝ մրցանակներ:

#AGBUInUnity #AGBUAVC #ArmenianVirtualCollege #OnlineLearning #PanArmenianChessTournament #Chess #MakeYourMove #Checkmate

Միջոցառման տեսակը՝ Համահայկական շախմատի մրցաշար

Միջոցառման կազմակերպիչները՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիա

Միջոցառման անցկացման վայրը՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ինտերակտիվ հարթակ՝ www.avc-agbu.org

Միջոցառման անցկացման ամսաթիվը՝ հունիսի 8-26-ը, 2020թ.

Տեսանյութ. Ուղեցույց գրանցման քայլերի մասին՝ https://youtu.be/qGsIoxEkglU