Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություններ  /  Նորություն

Նորություն

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22–ին
Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։  

Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22-ին, որում կընդգրկվեն արդեն հայտ ներկայացրած շուրջ 400 ուսուցիչներ, ովքեր կտեղեկացվեն նախօրոք՝ կստանան https://elearning.armedu.am/ համակարգ մուտքի իրենց տվյալները։  

Հարգելի գործընկերներ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» (https://elearning.armedu.am/) համակարգում թե՛ ԿՏԱԿ-ի կազմակերպած հեռավար վերապատրաստումները, թե՛ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչների վարած բոլոր դասընթացներն անվճար են։ 

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն