Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություններ  /  Նորություն

Նորություն

MICROSOFT TEAMS ՀԱՐԹԱԿԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐ

Սիրելի ծնողներ,

Ձեր երեխայի առցանց կրթության կազմակերպման համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացված քայլերին։

Քայլ 1 - Ձեր դպրոցի օպերատորից խնդրեք Ձեր երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը։

Քայլ 2 - մուտքանունն ու գաղտնաբառը ստանալուց հետո գրացվեք, անցնելով https://portal.office.com հղմամբ։ Գրանցման քայլերը ներկայացված են այս տեսանյութում։

Քայլ 3 - միացեք Ձեր երեխայի դասարանի թիմին և հետևեք դասավանդող ուսուցչի հրահանգներին։

Հետևեք այս էջի թարմացումներին։ Այստեղ կտեղադրվեն նաև Ձեր երեխաների դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով դուք հեշտությամբ կկարողանաք օգտվել առցանց դպրոցի կողմից տրամադրվող բովանդակությունից։

Խնդրում ենք հաշվի առնել, որ e-school Armenia նախագիծը ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝ 1) տեսադասերի, 2) վեբինարների և 3) էլեկտրոնային նյութերի միջոցով։ Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։

Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց:

Հարգելի ծնողներ, Ձեր դպրոցը տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։

Աղբյուր՝ http://e-school.am/