Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություններ  /  Նորություն

Նորություն

Նոր հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մասնագետները մշակել են և պարբերաբար կվարեն դասավանդողների համար նախատեսված չորս շաբաթյա նոր հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով։

Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ որոշ միջոցների կիրառման հմտությունների ուսուցումն է։

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն  այնպիսի ծրագրերի և հավելվածների, որոնց օգնությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․

  • դասի նախագծում (Mind Meister),
  • անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի ստեղծում (CamStudio)
  • համացանցում տեղակայում (Youtube, Microsoft Whiteboard)
  • գիտելիքի ստուգում և գնահատում (Microsoft Forms)։

Ընդգրկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams հարթակում հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։

«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով դասընթացները կկազմակերպվեն պարբերաբար։ Դասընթացի նյութերը հասանելի (ազատ) կլինեն ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոնի» հարթակում https://dlc.armedu.am/՝ բոլոր դասավանդողների համար։

Աղբյուր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայք