Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22–ին Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։  

Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22-ին, որում կընդգրկվեն արդեն հայտ ներկայացրած շուրջ 400 ուսուցիչներ, ովքեր կտեղեկացվեն նախօրոք՝ կստանան https://elearning.armedu.am/ համակարգ մուտքի իրենց տվյալները։  

Հարգելի գործընկերներ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» (https://elearning.armedu.am/) համակարգում թե՛ ԿՏԱԿ-ի կազմակերպած հեռավար վերապատրաստումները, թե՛ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչների վարած բոլոր դասընթացներն անվճար են։ 

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն



ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) միավորում է աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ հայտարարելով Շախմատի համահայկական առաջին մրցաշարի մեկնարկը ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի, 2020թ. հունիսի 8-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ կմեկնարկի առաջին առցանց Համահայկական շախմատի մրցաշարը՝ միավորելու աշխարհասփյուռ հայ շախմատի սիրահարներին։ Մրցաշարը տեղի կունենա ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթահարթակում հունիսի 8-26-ը: Մասնակցել կարող են 8-18 տարեկան, շախմատային գիտելիքների տարբեր մակարդակներ ունեցող հայ պատանիները:



Գրանցման փուլն արդեն սկսվել է: Առցանց մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.avc-agbu.org կայքում մինչև հունիսի 7-ը: Այդ ընթացքում բոլոր մասնակիցները կարող են միանալ ՀՎՀ-ի վիրտուալ հարթակին և մասնակցել ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացներին, հայ անվանի շախմատիստների հետ առցանց հանդիպումներին, ինչպես նաև լուծել շախմատային խնդիրներ:

Մրցաշարի մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առցանց հանդիպման ընթացքում՝ հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Zoom հարթակում:

Առցանց մրցաշարը բաց է բոլորի համար. կարելի է հետևել խաղերին կամ դառնալ մասնակից: Այն կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով և կհեռարձակվի շախմատային առաջատար կայքերում, այդ թվում՝ «Chess 24» և «Follow Chess»: Մրցաշարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա վկայական, իսկ հաղթողները՝ մրցանակներ:

#AGBUInUnity #AGBUAVC #ArmenianVirtualCollege #OnlineLearning #PanArmenianChessTournament #Chess #MakeYourMove #Checkmate

Միջոցառման տեսակը՝ Համահայկական շախմատի մրցաշար

Միջոցառման կազմակերպիչները՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիա

Միջոցառման անցկացման վայրը՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ինտերակտիվ հարթակ՝ www.avc-agbu.org

Միջոցառման անցկացման ամսաթիվը՝ հունիսի 8-26-ը, 2020թ.

Տեսանյութ. Ուղեցույց գրանցման քայլերի մասին՝ https://youtu.be/qGsIoxEkglU
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը կմեկնարկի մայիսի 20–ին Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը։ Երկրորդ փուլի չորս խմբերում ընդգրկված ավելի քան 360 հայտատուներից 132 ուսուցիչներ ակտիվ մասնակցել են դասընթացին, ինչպես նաև մշակել են առարկայական հեռավար դասընթացների նախագծեր։ 



Առաջին և երկրորդ արագացված դասընթացներին արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչները կստանան  ԿՏԱԿ-ի հավաստագրերը՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Հայտարարում ենք, որ մայիսի 20–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։
Դասընթացին մասնակցելու համար  պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝ https://forms.gle/jjAxChfa6LfEhPtj8։ 

Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո կտեսնեք հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։ 

Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։ 

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն: 




1234»»