Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

Պարզաբանող հարցազրույցների շարք

Հարգելի այցելու, այս համալիր էջում (https://heravar.armedu.am/) ներկայացված կայքերի, համակարգերի, կազմակերպությունների ու ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություն տրամադրելու նպատակով ստեղծվում է  պարզաբանող հարցազրույցների շարք (հեղինակ՝ Հայկ Դավեյան), որը հասանելի է ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ktak.ncet։ 

 

Հարցազրույց 1․ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը պատասխանում է «Հեռավար ուսուցման համալիր էջին» վերաբերող հարցերին։ https://www.facebook.com/ktak.ncet/videos/3365239976826580

  

Հարցազրույց 2․ ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի ավագ մասնագետ,  Իթվիննինգ Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանը պատասխանում է «Հեռավար ուսուցման համալիր էջում» ներկայացված Իթվիննինգ հարթակի մասին հարցերին։ https://www.facebook.com/ktak.ncet/videos/156409368843337

Հարցազրույց 3. ԿՏԱԿ ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը պատասխանում է ԿՏԱԿ հեռավար ուսուցման կենտրոնի (https://dlc.armedu.am/) և «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով ուսուցիչների վերապատրաստման մասին հարցերին։ https://www.facebook.com/ktak.ncet/videos/3731263760248890/

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ 

«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։ 

Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։ 

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։ 

Տեղեկացնում ենք, որ հնարավորինս շատ մասնագետներ վերապատրաստելու նպատակով դասընթացը կկրկնվի։

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց ուսուցիչների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով:

Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:

Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավարներին․

Հայաստանի Հանրապետության ուսուցիչները՝ Մարիետա Դումիկյանին (marieta@ktak.am) Արցախի Հանրապետության ուսուցիչները՝ Սոնա Գևորգյանին (sona@ktak.am):

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 19-ը ժամը 18։00:

https://www.armedu.am/index.php/am/documents/download/12889

««891011