Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ 

«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։ 

Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։ 

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։ 

Տեղեկացնում ենք, որ հնարավորինս շատ մասնագետներ վերապատրաստելու նպատակով դասընթացը կկրկնվի։

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց ուսուցիչների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով:

Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:

Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավարներին․

Հայաստանի Հանրապետության ուսուցիչները՝ Մարիետա Դումիկյանին (marieta@ktak.am) Արցախի Հանրապետության ուսուցիչները՝ Սոնա Գևորգյանին (sona@ktak.am):

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 19-ը ժամը 18։00:

https://www.armedu.am/index.php/am/documents/download/12889

««9101112