Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) միավորում է աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ հայտարարելով Շախմատի համահայկական առաջին մրցաշարի մեկնարկը ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի, 2020թ. հունիսի 8-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ կմեկնարկի առաջին առցանց Համահայկական շախմատի մրցաշարը՝ միավորելու աշխարհասփյուռ հայ շախմատի սիրահարներին։ Մրցաշարը տեղի կունենա ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթահարթակում հունիսի 8-26-ը: Մասնակցել կարող են 8-18 տարեկան, շախմատային գիտելիքների տարբեր մակարդակներ ունեցող հայ պատանիները:



Գրանցման փուլն արդեն սկսվել է: Առցանց մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.avc-agbu.org կայքում մինչև հունիսի 7-ը: Այդ ընթացքում բոլոր մասնակիցները կարող են միանալ ՀՎՀ-ի վիրտուալ հարթակին և մասնակցել ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացներին, հայ անվանի շախմատիստների հետ առցանց հանդիպումներին, ինչպես նաև լուծել շախմատային խնդիրներ:

Մրցաշարի մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առցանց հանդիպման ընթացքում՝ հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Zoom հարթակում:

Առցանց մրցաշարը բաց է բոլորի համար. կարելի է հետևել խաղերին կամ դառնալ մասնակից: Այն կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով և կհեռարձակվի շախմատային առաջատար կայքերում, այդ թվում՝ «Chess 24» և «Follow Chess»: Մրցաշարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա վկայական, իսկ հաղթողները՝ մրցանակներ:

#AGBUInUnity #AGBUAVC #ArmenianVirtualCollege #OnlineLearning #PanArmenianChessTournament #Chess #MakeYourMove #Checkmate

Միջոցառման տեսակը՝ Համահայկական շախմատի մրցաշար

Միջոցառման կազմակերպիչները՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիա

Միջոցառման անցկացման վայրը՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ինտերակտիվ հարթակ՝ www.avc-agbu.org

Միջոցառման անցկացման ամսաթիվը՝ հունիսի 8-26-ը, 2020թ.

Տեսանյութ. Ուղեցույց գրանցման քայլերի մասին՝ https://youtu.be/qGsIoxEkglU
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը կմեկնարկի մայիսի 20–ին Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը։ Երկրորդ փուլի չորս խմբերում ընդգրկված ավելի քան 360 հայտատուներից 132 ուսուցիչներ ակտիվ մասնակցել են դասընթացին, ինչպես նաև մշակել են առարկայական հեռավար դասընթացների նախագծեր։ 



Առաջին և երկրորդ արագացված դասընթացներին արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչները կստանան  ԿՏԱԿ-ի հավաստագրերը՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Հայտարարում ենք, որ մայիսի 20–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։
Դասընթացին մասնակցելու համար  պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝ https://forms.gle/jjAxChfa6LfEhPtj8։ 

Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո կտեսնեք հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։ 

Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։ 

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն: 




ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է իր «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկը Մայիսի 11-ին մեկնարկում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» դասընթացի երկրորդ մասը՝ անվճար հիմունքներով և հասանելի բոլոր մասնակիցների համար ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:



Դասընթացի 2-րդ մասում սպասվում են նոր անակնկալներ և նոր բացահայտումներ: Չորս շաբաթների ընթացքում (մայիս 11 - հունիս 6) ՀՎՀ-ի առցանց հարթակում կներկայացվեն մուլտիմեդիա ինտերակտիվ նյութեր՝ նվիրված հայկական ժառանգությանը, այդ թվում՝
պատմություն, երաժշտություն, ճարտարապետություն, գինեգործություն, գաստրոնոմիա, շախմատ, արհեստ և արվեստ: ՀՎՀ-ի կայքում մշտապես հասանելի թեմաներին զուգահեռ կանցկացվեն ֆորում-քննարկումներ ու առցանց հանդիպումներ ՀՎՀ-ի հեռավար դասախոսների և դասընկերների հետ:

Հաշվի առնելով «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի մաս 1-ի մասնակիցների կարծիքները և առաջարկները՝ այս անգամ կլինեն նաև թեմատիկ առցանց հանդիպումներ փորձագետների հետ, որոնց կարող են մասնակցել հայկական ժառանգությամբ հետաքրքրված ամեն ոք:

«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի առաջին մասը մեկնարկել էր 2020թ. մարտի 26-ին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվեցին վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Առցանց հանդիպումները դարձան սոցիալական հաղորդակցության հիանալի միջոց՝ նպաստելով նոր ծանոթությունների և ընկերական կապերի ձևավորմանը:

Այս նախաձեռնությունը մեծապես ողջունեց Հայաստանի կառավարությունը և ստացավ մասնակիցների դրական արձագանքներն ամբողջ աշխարհից:

ՀՎՀ-ի առցանց կրթահարթակում գրանցվելու համար այցելեք` www.avc-agbu.org/ehy։
Տեսահոլովակ կրթահարթակի մասին՝ https://www.youtube.com/watch?v=hAkpiFzyQZE։

12345»»