Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

Առցանց դասավանդման արագացված դասընթաց ուսուցիչների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (UNESCO Institute for Information Technologies in Education) և գործընկերները միավորում են ջանքերը այնպիսի լուծումներ մշակելու համար, որոնք կօգնեն հանրակրթական և մասնագիտական կրթության համակարգերին՝ դիմակայել իրենց առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները: Այս ճգնաժամի հետևանքները վերացնելու համատեղ գործողությունների շարքում կարևորագույն խնդիրներից մեկն ուսուցիչների առցանց ուսուցման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն օժանդակելն է:

Համդան Բին Մուհամմեդ Սմարթ համալսարանը (HBMSU) մշակել է «Ինչպես 24 ժամվա ընթացքում դառնալ առցանց ուսուցիչ» անվճար արագացված դասընթացը, որի ռուսերեն տարբերակը ԱՊՀ երկրների ուսուցիչների համար պատրաստվել է UNESCO IITE-ի մասնակցությամբ: Դասընթացը նախատեսված է ուսումնական հաստատությունների զանգվածային փակման պարագայում հեռավար կրթությանը հարկադրված անցում կատարելու ընթացքում ուսուցիչներին աջակցելու համար։ HBMSU պաշտոնական կայքում արագացված դասընթացը հասանելի է մի քանի լեզուներով։ Դասընթացը մշակվել է առցանց դասավանդման քիչ փորձ ունեցող ուսուցիչների համար և կօգնի նրանց վերակազմակերպել իրենց աշխատանքը և իրականացնել արդյունավետ առցանց ուսուցում: Բացի այդ, դասընթացը պարունակում է առցանց ուսուցման օգտագործման համար նախատեսված նյութերի համատեղ մշակման հիմնական գործիքների նկարագրությունը։

2020-ի ապրիլի 2-ին տեղի ունեցավ դասընթացի ռուսերեն տարբերակի պաշտոնական բացման արարողությունը, որի մասնակցում էին ԱՄԷ-ի Կրթության նախարարը, HBMSU- ի ռեկտորը և UNESCO IITE-ի կառավարման խորհրդի անդամները:

Գործընկեր կազմակերպությունների կողմից պատրաստված բազմաթիվ օգտակար նյութեր և թվային կրթական ռեսուրսներ հասանելի են UNESCO IITE–ի «COVID-19․ Շարունակում ենք սովորել: Միավորե՛նք ջանքերը» պաշտոնական պորտալում։
«ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով նոր դասընթաց Ապրիլի 20–ին «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների համար մեկնարկել է «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով, երեք շաբաթ տևողությամբ հեռավար դասընթացը (20.04.2020-09.05.2020)։ ՀՀ–ում արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար ձևով կազմակերպման համար կարևոր այս դասընթացը վարում է Արագածոտնի մարզիի Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։

Հեռավար դասընթացի նպատակն առցանց գործիքների կիրառման միջոցով գիտելիքների ստուգման ու գնահատման գործընթացն առավել դյուրին դարձնել է:

Ինչպես նշում է Վ․ Հովհաննիսյանը․ «ՏՀՏ գործիքների միջոցով գիտելիքների ստուգման և գնահատման առցանց հնարավորությունները, կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից, ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր և արդյունավետ, ինչն էլ կխթանի դասավանդողների և սովորողների համատեղ գործունեության արդյունավետ զարգացմանը»:

Դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած 250–ից ավելի մասնագետներից ընդգրկվել են 105 ուսուցիչներ, որոնց դասընթացավարը գրանցել է համակարգում և էլեկտրոնային փոստով տեղեկացրել դասընթացի մեկնարկի մասին։

Հայտնում ենք, որ դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով հեռավար դասընթացի բովանդակությունն առաջիկայում բաց և հասանելի կլինի «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/)։
Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօրվանից իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը, որին մասնակցելու են արդեն հայտ ուղարկած մասնագետներից շուրջ 400-ը։ Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:

Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները և արդեն հնարավորություն ունեն ուսումնասիրելու դասընթացի առաջին շաբաթվա համար նախատեսված տեսական նյութերը և ծանոթանալ հանձնարարություններին։

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի է դասընթացի բովանդակությունը։

Նշենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված առաջին դասընթացն ամփոփվել է. մասնակցության հայտ ուղարկած ավելի քան 4000 ուսուցիչներից առաջին փուլի չորս խմբերում ընդգրկվել էր 439 հայտատու, որոնցից 275–ը ցուցաբերել են ակտիվ ու արդյունավետ մասնակցություն և հաջողությամբ ավարտել այն։ Պետք է տեղադրել։ Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։

123456»»