Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍՆ և PicsArt Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում պատրաստված տեսանյութեր Հեռավար ուսուցման առկա հնարավորությունների հասանելիության, դրանց պարզաբանման նպատակով PicsArt Armenia-ն ստեղծում է տեսանյութերի շարք․
  • Ինչպես օգտվել «Հեռավար ուսուցման համալիր էջ» կայքից և «Հայկական կրթական ալիքում» դիտել դասերի տեսագրությունները․
  • Ինչպես մուտք գործել elearning.armedu.am համակարգ և օգտվել Moodle-ից, եթե աշակերտն ընդգրկված է դասընթացում․
Անգլերենի տեսադասեր դպրոցականների համար Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` ներկայացնում ենք heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 :
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ Հարթակում հայ ուսուցիչները տեղադրել են նաև 3-11-րդ դասարանի անգլերեն լեզվի ուսումնական նախագծերը:
Ուսումնական նշված նախագծերին մասնակցում են է 324 ուսուցիչ և ավելի քան 3600 աշակերտ։ Այս ընթացքում «Իթվինինգ» ծրագրի պորտալում նոր գրանցված 90 ուսուցիչները ևս ներգրավված են ուսումնական նախագծերում։
Տեսանյութերի մրցույթ՝ «Մնա տանը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:



Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլփոստին:

  • Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե 
  • Լեզու՝ հայերեն
  • Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։
Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

1234567»»